Դոնարուման ստիպված կլինի  բաց թողնել «Ռեյմսի» հետ հանդիպումը

Ինչպես հայտնում են «ՊՍԺ»-ի մամուլի ծառայությունից, թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման նախախաղային մարզման ընթացքում մկանային ցավեր է զգացել, որի պատճառով ստիպված կլինի բաց թողնել Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի «Ռեյմսի» հետ կայանալիք առաջիկա  հանդիպումը։ Նախնական տվյալներով, 48 ժամվա ընթացքում ակումբի  բուժանձնակազմը կհայտնի, թե որքանով է լուրջ նրա վնասվածքը։ 22-ամյա դարպասապահը այս մրցաշրջանում «ՊՍԺ»-ի կազմում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում բաց է թողել 9 գոլ։