Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան, մոտակա ժամերի ընթացքում «Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։ Իտալացի մարզիչը «Ուոթֆորդը» գլխավորել է 2021թ․ հոկտեմբերին։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2023թ․ ամռանը։ «Ուոթֆորդը» անցկացրած 20 խաղից հետո վաստակած 14 միավորով ԱՊԼ-ում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը։