Չինական ընկերությունը կարող է դառնալ «Բարսելոնայի» գլխավոր հովանավոր

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, չինական Tencent հոլդինգը կարող է դառնալ «Բարսելոնայի» գլխավոր հովանավորը։ Չինաստանի խոշորագույն ընկերություններից մեկը զբաղվում է օնլայն խաղերով, սոցիալական կայքերով, ինչպես նաև ինտերնետային գովազդներով։ Հիշեցնենք, որ  «Բարսելոնայի» գլխավոր հովանավորի՝ ճապոնական Rakuten-ի հետ գործող պայմանագիրը ավարտվում է այս  ամռանը։ Պայմանագրի համաձայն «Բարսելոնան» տարեկան ստանում է 30 մլն․ եվրո։ Ավելի վաղ հայտարարվում էր, որ կատալոնական ակումբը բանակցություններ է վարում Spotify ընկերության հետ։