Միրանչուկը կմնա «Ատալանտայում»

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Գասպերինի խնդրել է ակումբի ղեկավարությանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չվաճառել Ալեքսեյ Միրանչուկին։ Աղբյուրի հաղորդմամբ, Գասպերինին ակումբի ղեկավարության է դիմել այն բանից հետո, երբ կրկին հոգեբանական խնդիրներ են առաջացել կիսապաշտպան Իլիչիչի մոտ։ Ավելի վաղ հայտարարվում էր, որ Միրանչուկը կարող է «Ջենոա» տեղափոխվել։