«Լիվերպուլը» հոգեթերապևտ է վարձել, որպեսզի նա օգնի երիտասարդ ֆուտբոլիստներին հաղթահարել հոգեբանական դժվարությունները

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Լիվերպուլը» վարձել է հոգեթերապևտ Իշբել Ստրեյքերին, որպեսզի նա օգնի  երիտասարդ ֆուտբոլիստներին հաղթահարել հոգեբանական դժվարությունները։ Հոգեթերապևտը անհատական սեանսներ կանցկացնի ֆուտբոլիստների հետ։ Նրա հիմանկան խնդիրն է օգնել երիտասարդ ֆուտբոլիստներին հաղթահարել սոցիալական ցանցերում ստացած վիրավորանքները և ռասիստական կոչերը, կախվածությունները և հանկարծակի փառքի առաջացրած հետևանքները։