Մեսսին «Պարի Սեն Ժերմենի» հայտացուցակում է

Լիոնել Մեսսին ընդգրկվել է Ֆրանսիայի առաջնության  22-րդ տուրի «Ռեյմսի» հետ հանդիպման հայտացուցակում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նա առաջին անգամ է ընդգրկվում թիմի հայտացուցակում։ Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 22-ին 19-րդ տուրի «Լորյանի»(1։1) հետ խաղում։ Հիշեցնենք, որ Մեսսին հունվարի սկզբներին կորոնավիրուսով էր վարակվել, որից հետո վերակագնվում էր։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 16 հանդիպման, դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։