Դեմբելեն կրկին չի ընդգրկվել «Բարսելոնայի» հայտացուցակում

«Բարսելոնան» հայտարարել է Լա Լիգայի 22-րդ տուրի «Ալավեսի» հետ հանդիպման հայտացուցակը։ Հարձակվող Ուսման Դեմբելեն կրկին չի ընդգրկվել «Բարսելոնայի» հայտացուցակում։ 24-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 6 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում  էր, որ նա կարող է լքել  «Բարսելոնան»։