Առաջին քառյակից ոչ մեկին դեռ չեն հաղթել. «Յուվեն» կփորձի շտկել իրավիճակը

Թուրինի «Յուվենտուսը» Սերիա «A»-ում անցկացրած 22 խաղից հետո վաստակած 41 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Հատկանշական է, որ թուրինցիներին ընթացիկ առաջնությունում առաջին քառյակում գտնվող թիմերին չի հաջողվել հաղթել( «Ինտեր»՝ 1։1, «Միլան»՝ 1։1, «Նապոլի»՝ 1։2, 1։1, «Ատալանտա»՝ 0։1)։ Այսօր Իտալիայի Սերիա «A»-ի 23-րդ տուրի շրջանակներում «Յուվենտուսը»  կհանդիպի «Միլանի» հետ։ Այս խաղից առաջ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեեգրին նշել է, որ պետք է ամեն կերպ  ձգտեն «Միլանի» հետ խաղում ուղղել այս «տխուր» վիճակագրությունը։