Էրիկսենի վերադարձի սպասումով. դանիացին կխաղա «Բրենտֆորդում»

Ինչպես հայտնում է Mirror-ը, «Ինտերի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մոտ է «Բրենտֆորդ» տեղափոխվելուն։ Աղբյուրի հաղորդմամբ կողմերը ավարտել են բանակցությունները և մոտակա օրերին ֆուտբոլիստի  բուժզննում անցնելուց հետո  պայմանագիր կստորագրեն։ Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խաղերից մեկում Էրիկսենի մոտ սրտի կանգ էր արձանագրվել, որից հետո փոխպատվաստվել էր սրտի դեֆիբլիրյատոր, որով չի թույլատրվում խաղալ Իտալիայում։ Այդ պատճառով նա ստիպված էր վաղաժամկետ խզել «Ինտերի» հետ կնքած պայմանագիրը։ Տեղեկացնենք, որ «Բրենտֆորդը» 23 խաղից հետո վաստակած 23 միավորով ԱՊԼ-ում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։