Իլիչիչը կրկին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ  Ջան Պիերո Գասպերինին հաստատել է, որ թիմի սլովենացի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչի մոտ կրկին գլուխ է բարձրացրել հոգեկան առողջության հետ կապված խնդիրները։ Ըստ տեղեկությունների՝ սլովենացին «Ինտերի» և «Լացիոյի» հետ խաղերում հայտացուցակից դուրս էր մնացել ոչ թե կորոնավիրուսի, այլ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Սա կլինի երրորդ դեպքը, երբ Իլիչիչը նույն խնդրի պատճառով բացակայում է խաղադաշտից։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է անձի երկվություն։