Պեպը պատրաստվում է հեռանալ. Հոլանդիայում հարմար պահի են սպասում

«Մանչեսթր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ  Գվարդիոլան անցած ամառ հայտարարեց, որ 2023 թվականին պատրաստվում է լքել մանչեսթրյան ակումբը, երբ կավարտվի իր պայամանգրի ժամկետը։ Հոլանդիայի ֆուտբոլի միությունը ցանկանում է օգտվել այդ փաստից և իսպանացուն հրավիրել ազգային հավաքականը մարզելու։ 51-ամյա մասնագետին ներկայացնում է իր եղբայրը՝ Պերեն: Վերջինս վերջերս է միացել հոլանդական «SEG» գործակալությանը։