Երկրպագու են ձերբակալել. ԱՊԼ խաղի ժամանակ տրիբունայից շշեր էին նետել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում «Էվերթոնը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտվեց «Ասթոն Վիլային»։ Առաջին խաղակեսի վերջնամասում բիրմինգհեմյան թիմի գոլը տոնելու ժամանակ տրիբունայից երկրպագուները շշեր են նետել Մեթի Քեշի և Լուկա Դինի ուղղությամբ, ինչի հետևանքով ֆուտբոլիստները ընկել են խոտածածկին։ Բարեբախտաբար ոտիկանություն շտապել է տրիբունա և կարգուկանոն հաստատել: Լիվերպուլյան թիմից հաստատում են երկրպագուներից մեկի ձերբակալության մասին։

Նշենք , որ երկրպագուներին զայրացրել է Լուկա Դինի բուռն արձագանքը, որը «Էվերթոնից» հեռանալուց հետո առաջին անգամ էր խաղում իր նախկին թիմի հետ։