Առաջին անգամ պատմության մեջ «Ինտերն» ու «Միլանը» 24 ժամում տնային խաղ կանցկացնեն

Իտալիայի առաջնությունում հունվարի 22-ին և 23-ին պատմության մեջ առաջին անգամ «Միլանը» ու «Ինտերը» մեկ օրվա ընթացքում տնային խաղ կանցկացնեն: Հիշեցնենք, որ երկու թիմն էլ տնային խաղերն անցկացնում են Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: «Ինտերն» երեկ տանը հաղթեց «Վենեցիային», «Միլանը» ժամեր անց կընդունի «Յուվենտուսին»: