Պուլիշիչը կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում

«Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում։

Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանը»: Կապույտների գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերն այլևս հույսը չի դնում 24-ամյա ֆուտբոլիստի վրա, ուստի խաղացողին խնդրել են նոր թիմ փնտրել:

Ընթացիկ մրցաշրջանում Պուլիշիչը բոլոր մրցաշարերում 21 հանդիպում է անցկացրել «ազնվականների» կազմում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: