Ա Սերիայի 19-րդ տուրի խաղում «Լացիոն» հաղթեց «Միլանին» (4:0):
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։ Մատիա Զակկանին 38-ին մեծացրեց հռոմեացիների առավելությունը: 67-րդ րոպեին Լուիս Ալբերտոն վստահ իրացրեց 11-մետրանոցը՝ խփելով տանտերերի 3-րդ գնդակը։ Ֆելիպե Անդերսոնը 75-ին դրեց հանդիպման վերջակետը։
«Լացիոն» Ա Սերիայում 37 միավորով 3-րդն է, «Միլանը» 38 միավորով 2-րդն է։