«Բավարիան» փրկվեց պարտությունից «Քյոլնի» հետ խաղում, Ադամյանը դաշտ դուրս չեկավ (VIDEO)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Բավարիան» ու «Քյոլնը» ոչ-ոքի խաղացին՝ 1:1։ Հանդիպումը կայացել է Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։

Հանդիպման 4-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Թունիսի հավաքականի կիսապաշտպան Էլես Շկիրին։ Նրա գոլը միակն էր առաջին խաղակեսում։ Տանտերերին հաջողվեց պատասխանել միայն հանդիպման վերջնամասում։ 90-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Յոզուա Կիմմիխը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

«Բավարիան» 2-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց, սակայն 36 միավորով շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: «Քյոլնը» 21 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։