Նևիլ. «Միֆ է, որ «Տոտենհեմը» չի աջակցում Կոնտեին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծիք է հայտնել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ապագայի մասին։

«Կարծում եմ՝ «Տոտենհեմը» շատ բախտավոր է Անտոնիո Կոնտեի հետ: Անցած մրցաշրջանում նա թիմին հասցրեց Չեմպիոնների լիգա, արեց այն, ինչ ուզում էին։ Այժմ նրանց ընդամենը մի քանի միավոր է բաժանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր ունենալուց:

Բայց ո՞ր ակումբում նա ավելի լավ կլիներ, քան «Տոտենհեմում»: Նրանք խաղում են Չեմպիոնների լիգայում, անհավանական մարզադաշտ ունեն։ Կոնտեն պայմանագիր է կնքել շատ խաղացողների հետ և երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում ծախսել է 190 մլն ֆունտ: Այն, որ ակումբի ղեկավարությունը չի աջակցում նրան, միֆ է։ Կարծում եմ՝ կողմերը համաձայնության կգան, և Կոնտեն նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ»,- Նևիլի խոսքերն է մեջբերում  Sky Sports-ը։