«Բարսելոնայի» մարզիչ Չավի Էրնանդեսը կիսվել է իր կարծիքով խաղի և իր թիմի կիսապաշտպան Գավիի կարգավիճակի մասին։
Համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ծագող աստղերից մեկը համարվող 18-ամյա իսպանացին վաղուց արդեն տեղ է գրավել «Բարսելոնայի» առաջին թիմում, սակայն ոչ բոլորին է դուր գալիս նրա խաղաոճը։
«Համեմատություններ Գավիի և Կազեմիրոյի միջև՞։ Երբ Գավին խաղում է ազգային հավաքականում, նրան կուռք են դարձնում, բայց երբ նա խաղում է «Բարսելոնայում», ոչ բոլորին է դուր գալիս: Կարծում եմ՝ դրանում զարմանալի ոչինչ չկա։ Նրան էլ ավելի քիչ են սիրում, երբ մեր թիմը հաղթում է։ Հուսով եմ, որ Գավին ուշադրություն չի դարձնի սրան և կշարունակի խաղալ իր բնածին տաղանդով»,- ասել է Չավին մամուլի ասուլիսում: