«Պարի Սեն Ժերմենը» դիտարկում է Կիլիան Մբապեին թիմի ավագ նշանակելու հարցը։
24-ամյա հարձակվողը երկար ժամանակ եղել է փարիզցիների առաջատարը, իսկ վերջին մրցաշրջաններում նրա ազդեցությունը գնալով ավելի շոշափելի է դառնում։ Լրագրող Ֆաբրիս Հոքինսի կարծիքով՝ Մբապեն հաջորդ մրցաշրջանից կարող է դառնալ ՊՍԺ-ի մշտական ավագը։ Այս պահին այս դերը շնորհվում է կենտրոնական պաշտպան Մարկինյոսին։
Կիլիան Մբապեն 2017 թվականից պաշտպանում է «Պարի Սեն Ժերմենի» գույները։ Ընդհանուր առմամբ, նա անցկացրած 241 խաղում խփել է 196 գոլ։ Ֆրանսիական ֆուտբոլի աստղի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։