Քեյնը ծրագրում է բանակցություններ սկսել «Տոտենհեմի» հետ նոր պայմանագրի շուրջ

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ ծրագրում է բանակցություններ սկսել իր ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։

«Վստահ եմ, որ մենք կխոսենք առաջիկա ամիսներին, բայց այս պահին ես կենտրոնացած եմ միայն մրցաշրջանի վրա և որքան հնարավոր է օգտակար լինեմ թիմի համար:

Իհարկե, ես դեռ ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Տոտենհեմի» հետ։ Սա իմ նպատակն էր այն պահից, երբ սկսեցի խաղալ հիմնական թիմում:

Մենք շատ լավ կազմ ունենք, հիանալի մարզիչ, և պատճառ չկա, որ այս մրցաշրջանում չկարողանանք հաջող հանդես գալ: Մենք պարզապես պետք է անենք առավելագույնը, և մայիսին դա պարզ կդառնա»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: