«Մոնցան» վարձակալել է «Ինտերի» ֆուտբոլիստին

«Ինտերի» կիսապաշտպան Ֆրանկո Կարբոնին, ով մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է «Կալյարիի» կազմում, կշարունակի հանդես գալ «Մոնցայում»։ Միևնույն ժամանակ, Բեռլուսկոնիի և Գալիանիի ակումբը պայմանավորվել է երկարաժամկետ վարձակալության շուրջ։ 19-ամյա խաղացողը հաջորդ մեկուկես տարին կանցկացնի «Մոնցայում»:

«Ինտերի» հիմնական թիմում Ֆրանկոն կարողացել է մասնակցել մեկ հանդիպման։

Երկքաղաքացիություն ունեցողԿարբոնին հասցրել է հանդես գալ Իտալիայի մինչև 18 տարեկանների հավաքականում, բայց հետո որոշել է գնալ Արգենտինայի հավաքական և արդեն երկու խաղ է անցկացրել Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականում։ Ակումբային մակարդակում նրան հաջողվել է խաղալ նաև արգենտինական «Լանուսում», ինչպես նաև իտալական «Կատանիայում»: