Գալտիե. «Նեյմարին դեռևս անհանգստացնում է վնասվածքը»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ասել է, որ Նեյմարին դեռևս անհանգստացնում է վնասվածքը:

«Նեյմարը վնասել է ոտքը Աշխարհի առաջնությունում։ Երբ նա վերադարձավ, ոտքը դեռ ցավում էր։ Այժմ Նեյմարը մեծ ջանքեր է գործադրում վերականգնվելու համար»,- Գալտիեի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Այս մրցաշրջանում 30-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: