«Նյուքասլը» հետաքրքրված է Գորդոնով և Զիեշով

«Նյուքասլը» դիտարկում է կազմը ուժեղացնելու տարբեր տարբերակներ Չեմպիոնների լիգայի գոտում հնարավոր պայքարի ֆոնին:

Ինչպես հայտնում է The Telegraph-ի լրագրող Լյուկ Էդվարդսը, «Նյուքասլի» ղեկավարները հետաքրքրված են  «Չելսիի» մարոկկացի  կիսապաշտպան Հակիմ Զիեշով, որին արիստոկրատները նախատեսում են վաճառել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը։

Նշվում է, որ «Չելսիի» գլխավոր աստղերից մեկի հետ տարբերակը կարող է իրական դառնալ, եթե ձախողվի «Էվերտոնի» խաղացող Էնթոնի Գորդոնի հետ պայմանագիր ստորագրելը, ում տրանսֆերի մեջ վստահ են «Նյուքասլի» ղեկավարությունը։

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Էդի Հաուի սաները երրորդ տեղում են։