«Վիլյառեալի» հարձակվող Առնո Դանժուման մոտ ժամանակներս կմիանա «Տոտենհեմին»:
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, լոնդոնյան ակումբն արդեն համաձայնեցրել է 25-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի վարձավճարը, ով արդեն մեկնել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք՝ բուժզննում անցնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում «Վիլյառեալի» կազմում 17 խաղում Դանժուման բոլոր մրցաշարերում խփել է 6 գոլ: