Հայտնի են դարձել Լուկա Մոդրիչի՝ Սաուդյան Արաբիայի առաջնությունում հնարավոր տեղափոխության պայմանները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Նասրը», ով արդեն պայմանագիր է կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
Սաուդյան Okaz հրատարակության համաձայն՝ Էր-Ռիյադի ակումբը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանում գնել խորվաթին և նրան առաջարկում է 2,5 տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում 40 միլիոն եվրոն աշխատավարձով։
Եթե ձմռանը «Ռեալը» հրաժարվի վաճառել կիսապաշտպանին, ապա «Ալ-Նասրը» կփորձի ամռանը ձեռք բերել նրան անվճար։
Մոդրիչը Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։