«Բարսելոնայի» և «Սևիլիայի» կանանց թիմերը որակազրկվել են Արքայական գավաթից

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) որոշել է որակազրկել «Բարսելոնայի» և «Սևիլիայի» կանանց թիմերին՝ մրցաշարում որակազրկված խաղացողներ օգտագործելու համար, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» խաղացող Գեյզ Ֆերեյրան մասնակցել է Իսպանիայի կանանց գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Օսասունայի» հետ հանդիպմանը (9:0): Սակայն բրազիլուհին որակազրկված է եղել, որը ստացել էր մրցաշարի իր վերջին խաղում։

«Սևիլիան» իր հերթին խաղադաշտ դուրս բերեց կիսապաշտպան Նագորե Կալդերոնին «Վիլյառեալի» հետ մրցաշարի 1/8 եզրափակիչ խաղում (1:0): Նախորդ մրցաշրջանի Գավաթի խաղում Կալդերոնի ստացած որակազրկումը տեղափոխվել էր ընթացիկ մրցաշրջան։

Այսպիսով, «Բարսելոնան» և «Սևիլիան» դուրս մնացին կանանց Իսպանիայի գավաթի խաղարկությունից, հաջորդ փուլում նրանց տեղերը կզբաղեցնեն համապատասխանաբար «Օսասունան» և «Վիլյառեալը»։ Ակումբները ունեն 10 օր՝ բողոքարկելու RFEF-ի այս որոշումը: