ՌՖՄ-ն հրապարակել է ՈՒԵՖԱ-ի հետ հանդիպման արդյունքները

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) հրապարակել է ՈՒԵՖԱ-ի հետ հանդիպման արդյունքները, որտեղ քննարկել է ռուսական թիմերի վերադարձը միջազգային մրցաշարեր։

«Ավարտվել է ՌՖՄ-ի և ՈՒԵՖԱ-ի աշխատանքային հանդիպումը։ Հիմնական թեման ռուսական թիմերին և ակումբներին միջազգային մրցաշարեր վերադարձնելու անհրաժեշտությունն էր: Կողմերը պայմանավորվել են հետագա փոխգործակցության ընթացակարգի շուրջ և պայմանավորվել շարունակել շփումները։ Հաջորդ հանդիպումը ՌՖՄ-ի և ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ կկայանա փետրվարին»,- ասվում է ՌՖՄ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի վերջին ՌՖՄ-ն ստեղծեց հատուկ աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու Ռուսաստանի Ասիա տեղափոխվելու հնարավորությունը՝ կապված ռուսական ակումբներին և ազգային հավաքականներին միջազգային պաշտոնական խաղերին մասնակցելուց հեռացնելու հետ: