Մեքսիկական «Լևիատանը» «Ինտերի» կեղծ մարզաշապիկով է խաղացել «Կաֆետալերոսի» հետ ազգային առաջնության խաղում։
Հանդիպումից քիչ առաջ հանացագործները թալանել են թիմի պահեստն ու գողացել բոլոր համազգեստները։ Ժամանակի սղության պայմաններում ակումբի ղեկավարությունը որոշել է գնել Միլանի «Ինտերի» տարբերանշանով մարզաշապիկներ։ Արտասովոր մարզաշապիկներով հանդես եկող «Լևիատանը» 0։2 հաշվով պարտվել է «Կաֆետալերոսին»։
Թիմերը խաղում են Մեքսիկայի առաջնության երրորդ ուժեղագույն դիվիզիոնի՝ Ա Սերիայի երրորդ խմբում։ Հանդիպումը «Կաֆետալերոսի» համար առաջինն էր մրցաշրջանում։
Նշենք, որ «Ինտերը» նույնպես պարտություն կրեց վերջին խաղում։ Թիմը 0։1 հաշվով զիջեց Էմպոլիին ու մնաց Ա Սերիայի աղյուսակի երրորդ տեղում։