Տեն Հագ․ «ՄՅՈՒ-ն վաղուց տիտղոսներ չի նվաճել»

Էրիկ տեն Հագը ամեն ինչ կանի, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» նոր տիտղոսներ ու մրցանակներ նվաճի։

Չորեքշաբթի՝ հունվարի 25-ին մանկունյանցիները Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում մրցելու են «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ։

«Տիտղոս նվաճելը դա շատ լավ զգացմունք է, որը փորձարկել է պետք։ Կարիերայիս ընթացքում ես երջանկություն եմ ունեցել մի քանի մրցանակ նվաճել, և դա հրաշալի է, հատկապես երկրպագուների համար։ Կարծում եմ ՄՅՈՒ-ի երկրպագուները նման փորձ ունեն, հատկապես ավագ տարիքի երկրպագուները»։

«Բայց հիմա մի այնպիսի ժամանակահատված է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» տիտղոսներ չի նվաճում, և վերջին անգամ դա տեղի է ունեցել վաղուց։ Մենք գիտենք այդ փաստի մասին, և պետք է անենք ամեն ինչ անենք նոր տիտղոս ու մրցանակ նվաճելու համար», — հայտարարել է ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչը։

Վերջին մրցանակը «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է 2017 թվականին, և դա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն էր։