Բիելսան պայման է դրել «Էվերտոնի» առջև

Ֆրենկ Լեմպարդին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելուց հետո «Էվերտոնի» ղեկավարությունը շարունակում է նոր մասնագետի փնտրտուքները, որը կգլխավորի թիմն ու դուրս կբերի ճգնաժամից։ Հավանական թեկնածուների մեջ ֆավորիտ էր համարվում Մարսելո Բիելսան։ Արգենտինացի մասնագետը արդեն մոտ մեկ տարի է աշխատանք չունի։ Անցյալ տարվա փետրվարին Բիելսան հեռացավ «Լիդսից»։

Daily Mail-ի տեղեկություններով «Էվերտոնի» ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ Բիելսան նշել է, որ անգլիական թիմը ներկայումս շատ դանդաղ է գործում խաղադաշտում։ Որպեսզի թիմը խաղա այնպես, ինչպես որ ուզում է արգենտինացին, պետք է արագ ֆուտբոլիստներ գնել մինչև կփակվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։

Այսպոսով Բիելսայի նշանակումը «Էվերտոնի» գլխավոր մարզչի պաշտոնում քիչ հավաքական է դառնում։