Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպման մրցավայրը փոխվելու է

ՈՒԵՖԱ-ն զրկել է Ռուսաստանին Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպման անցկացման իրավունքից։

Sky Sports-ը հայտնում է, որ Եվրոպայի 2023 թ․ Սուպերգավաթի հանդիպումը, որը կայանալու էր Կազանում, չի կայանալու Ռուսաստանում։ Ֆուտբոլային Եվրոպական գերատեսչությունը խաղն անցկացնելու նոր մրցավայր է որոնում։

Այսօր Ռուսաստանի ֆուտբոլի միության և ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների միջև հանդիպմումից հետո, պարզ է դարձել, որ Ռուսաստանի հավաքական թիմերն ու ակումբները առայժմ չեն կարող մասնակցել եվրոպական մրցաշարերին։ Հետևաբար հերթական որակազրկումը ոչ մի անակնկալ չէր պարունակում իր մեջ։