Ամրաբատը ներկա է գտնվել «Բարսելոնայի» հանդիպմանը

Relevo-ն տեղեկացրել է , որ Սոֆյան Ամրաբատը ներկա է գտնվել կիրակի օրը՝ հունվարի 22-ին կայացած Լա Լիգայի 18-րդ տուրի «Բարսելոնա»-«Խետաֆե» հանդիպմանը:

Նշվում է, որ Սոֆյան Ամրաբատը չի հանդիպել «Բարսելոնայի» ղեկավարների հետ։ Ինչպես գիտեք, լուրերն ակտիվորեն կապում են կիսապաշտպանին կատալոնական ակումբի հետ։

Սոֆյան Ամրաբատը լավ հանդես եկավ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում։ Հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները մարոկկացի կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում են 25 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր խաղացողներ չի ձեռք բերելու՝ ներկայիս ֆինանսական իրավիճակի պատճառով: