Էլարդայսը կարող է վերադառնալ «Էվերտոն»

Լրագրող Սեմի Մոկբելը սոցցանցերում հայտնում է, որ «Էվերտոնը» մտածում է, վերադարձնել Սեմ Էլարդայսին  ակումբ և նշանակել որպես թիմի գլխավոր մարզիչ։

Հիշեցնենք, որ անգլիացի մարզիչը գլխավորել է լիվերպուլյան ակումբը 2017-2018 թվականներին։ Այս պահին «Էվերտոնը» հակաճգնաժամային մարզչի կարիք ունի, որը կկարողանա ապահովել թիմի տեղը Անգլիական Պրեմիեր լիգայում։ Էլարդայսը նման խնդիրների լուծման մեծ փորձ ունի։

Ճիշտ է վերջին անգամ «Մեծ Սեմը» չկարողացավ այդ խնդիրը լուծել «Վեստ Բռոմվիչում», երբ 2020/21 մրցաշրջանում թիմը ստիպված էր հրաժեշտ տալ ԱՊԼ-ին։

Տեղին է նշել, որ Էլարդայսը ժամանակին գլխավորել է Անգլիայի հավաքականը, բայց սկանդալի պատճառով շատ կարճ ժամանակ անց հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

«Էվերտոնը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը։