Գոդին․ «Ռոնալդուն ու Մեսսին «հրեշներ» են, բայց Լեոյին չեզոքացնելը ավելի դժվար է»

Դիեգո Գոդինը խոսել է Լա Լիգայում Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի դեմ խաղի մասին։

«Կարծում եմ, որ Մեսսիին չեզոքացնելը ավելի դժվար է։ Մենք ժամանակակիցներ ենք։ Իմ բախտը չբերեց, քանի որ նրանց հետ միաժամանակ խաղում էի Եվրոպայում։ Նրանք «Ատլետիկոյից» մի քանի տիտղոսներ խլեցին:

Առանց Մեսսիի՝ «Բարսելոնայում» և առանց Ռոնալդուի՝ «Ռեալում», մենք հաստատ կունենայինք ևս մեկ հաղթանակ Լա Լիգայում և, հնարավոր է, ևս մեկը Չեմպիոնների լիգայում: Մենք կարողացանք մրցել այս հրեշների հետ»,- ESPN-ին տված հարցազրույցում ասել է «Ատլետիկոյի» նախկին պաշտպանը, որն այժմ խաղում է «Վելես Սարսֆիլդում»: