«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովեստի խոսքեր է ասել թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հասցեին։
«Մարկը տպավորիչ մակարդակի վրա է: Միգուցե նա լավագույնն է «Բարսելոնայում» այս պահին։ Նա ինձ հիշեցնում է ինձ «Բարսելոնայում» իմ վերջին տարում: Մարկը մեզ արդյունքներ է բերում առաջնությունում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից։ Կատալոնական ակումբի կազմում անցկացրած 351 հանդիպումներում որոնցից 142-ում անառիկ է պահել սեփական դարպասը։