«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նշել է, որ հույսեր է կապում կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիի հետ։
«Ես երբեք չեմ մտածել Կեսսիի հեռանալու մասին, նա շատ լավ ֆուտբոլիստ է։ Նա հինանալի խաղ անցկացրեց «Սեուտայի» հետ։ Ֆրանկը խաղի ընթացքում այլընտրանքային շատ տարբերակներ է ստեղծում, և նրա խաղը ինձ շատ դուր է գալիս», — մեջբերում է Չավիի խոսքերը Marca-ն։
26-ամյա Կեսսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Բարսելոնա» 2022 թվականին» Թիմի կազմում հանդես գալով 19 խաղերում, նա խաղադաշտում անցկացրել է 782 րոպե։ Կեսսին դարձել է 2 գոլի և գոլային 2 փոխանցման հեղինակ։
Ավելի շուտ տեղեկություններ էին տարածվել, որ Կեսսիի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին», որ կարող է առաջարկել իվուարցուն փոխանակալ Հակիմ Զիեշով։