ՄՅՈՒ-ն այս ամառ կարող է վաճառել թիմի 2 խաղացողների

«Մանչեսթեր Յունայթեդը» չի խանգարի պաշտպան Հարի Մագուայրին և կիսապաշտպան Սքոթ Մակթոմինեյին հեռանալ ակումբից, բայց միայն մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է talkSPORT-ը։

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարծում է, որ ֆուտբոլիստները կարող են նպաստել թիմի հաջողությանը, չնայած այն հանգամանքին, որ երկուսն էլ կանոնավոր խաղաժամանակ չեն ստանում։ Քանի որ «Յունայթեդը» դեռ 4 մրցաշարերում պայքարում է նիդերլանդցի մասնագետը չի ցանկանում ժամանակից շուտ թուլացնել կազմը:

Հաղորդվում է, որ հունվարին Մագուայրի ծառայություններով հետաքրքրված էր «Վեսթ Հեմը»: Մակթոմինեյն էլ առաջարկներ է ստացել «Նյուքասլից» և «Սաութհեմփթոնից», սակայն մանկունիանցիները մերժել են դրանք։