«Ռեալը» անհավանական առաջարկ է պատրաստում Բելինգհեմի համար

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ծառայություններով, հայտնում է Sky Sport պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական» ակումբը «Իշամեղուների» կիսապաշտպանի համար առաջարկում է 100 միլիոն եվրո գումարած ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի տրանսֆերային իրավունքները։ Նշվում է, որ դռևս անհայատ է, թե «Բորուսիան» ու Կամավինգան ինչպես կարձագանքեն այս տարբերակին։

Հիշեցնենք, որ 19-ամյա անգլիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։