Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է մրցակցել «Չելսիի» հետ Անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն պաշտպաններից մեկին՝ Մոյսես Կայսեդոյին ձեռք բերելու գործում։ «Բրայթոնը» իր ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 80 մլն եվրո։
Լրագրող Նիզար Կինսելայի տվյալներով, չնայած նրան, որ «Արսենալը» շատ մոտ է Դեկլան Ռայսի տրանսֆերն իրականացնելուն, վերջինիս թանկ տրանսֆերի պատճառով «զինագործները» կարող են իրենց հայացքն ուղղել Կայսեդոյի տրանսֆերի վրա։
Ներկայումս «Արսենալը» գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, 5 միավորի առավելություն ունենալով 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ «Չելսին» աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։