Թոփ հավաքականը ընտրում է Մոուրինյուի, Զիդանի և Անչելոտիի միջև

Տիտեի հեռացումից հետո Բրազիլիայի հավաքականը շարունակում է ընտրանու նոր գլխավոր մարզիչ  փնտրել։

Cadena Ser-ի հրապարակման համաձայն թեկնածուների կարճ ցուցակում տեղ են գտել 4 մասնագետներ։ «Սելեսաոները» քննարկում են Ժոզե Մոուրինյուի, Կառլո Անչելոտիի, Լուիս էնրիկեի և Զինեդին Զիդանի թեկնածությունները։ Տեղին է նշել, որ վերջին երկուսը ներկայումս աշխատանք չունեն։

Բրազիլիայի հավաքականը ձախողեց ԱԱ-2022-ը։ Հարավամերիկյան հավաքականը Տիտեի գլխավորությամբ հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Խորվաթիայի ընտրանուն։