«Բարսելոնան» ձմռանը չի կարողանա ուժեղացնել կազմը

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» չի կարողանա ուժեղացնել կազմը, հայտնում է իսպանական Marca պարբերականը։

Վերջերս ակումբը լքեց հարձակվող Մեմֆիս Դեպայը, իսկ Ժերար Պիկեն ավելի վաղ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Այսպիսով «Կապտանռնագույնների» աշխատավարձային շեմը կրճատվել է, սակայն նրանք չեն կարողանա 2023 թվականի ձմռանը նոր խաղացողներ գնել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել էր, որ կցանկանար նոր խաղացող ձեռք բերել այն բանից հետո, երբ նիդերլանդցի հարձակվող Մեմֆիս Դեպայը տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»։