Ֆինանսական խարդախությունների հետաքննությունը «Յուվենտուսի» նկատմամբ շարունակվում է։Ներկայումս հետաքննություն է ընթանում ֆուտբոլիստների աշխատավարձերի վճարումների, ենթադրյալ գաղտնի ֆինանսական հաշվետվությունները շրջանցելու տեղեկությունների վերաբերյալ:
Լրագրող Պաոլո Զիլիանին սոցցանցերում հայտնել է, որ տեղեկություններ կան, որ 2019/2020 մրցաշրջանում ՝23 մարդ և 2020/2021 մրցաշրջանում՝ 17 մարդ համաձայնել են աշխատավարձ ստանալ «ծրարներով»։ Նրանց կարող են որակազրկել առնվազն մեկ ամսով, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ինչ-որ մեկն այլևս չի ներկայացնում «Յուվենտուսը»:
Ցուցակում են նաև Կրիշտիանու Ռոնալդուն, Մաուրիցիո Սարին, Լեոնարդու Բոնուչին և ֆուտբոլային հայտնի մարդիկ։