Սիլվան պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ

«Չելսիի» փորձառու կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը լոնդոնյան թիմի հետ, հայտնում է լրագրող Յակոբ Սթայնբերգը։

Աղբյուրի  տեղեկություններով՝ բրազիլացին դեմ չէ «Ազնվականների» հետ մեկ մրցաշրջանով նոր պայմանագիր կնքելուն: «Միլանի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Այնուամենայնիվ, «Չելսիի» ղեկավարությունը շատ տպավորված է ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստի խաղով, չնայած նրան, որ Սիլվան 38 տարեկան է։

Հիշենենք, որ «Չելսիի» կազմում Սիլվան արդեն հասցրել է հաղթել Չեմպիոնների լիգան, որն առաջինն էր կարիերայում։ 2022/23 մրցաշրջանում Սիլվան լոնդոնցիների կազմում մասնակցել է 23 հանդիպման և աչքի է ընկել 2 արդյունավետ փոխանցմամբ։