«Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
Երկրի գործող չեմպիոն «Միլանը» բանակցություններ է սկսել ամերիկացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ հայտնում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Պուլիշիչը լոնդոնյան ակումբին միացել է 2019 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյ ֆուտբոլիստը «Ազնվականների» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրի ժամկետը «Կապույտների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։