Լինգարդը ցանկանում է դերասան դառնալ

«Նոթինգհեմ Ֆորեսթի»  կիսապաշտպան Ջեսի Լինգարդը խոսել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո իր ծրագրերի մասին։

«Ֆուտբոլից հետո ցանկանում եմ զբաղվել դերասանությամբ։ Միգուցե սկսեմ զբաղվել հնչյունավորմամբ կամ անիմացիայի նման մի բան ստեղծել։ Ես միշտ կինոյի մեծ սիրահար եմ եղել։ Ֆիլմում կամ սերիալում նկարահանվելը հիանալի կլիներ»,- Լինգարդի խոսքերն է մեջբերում  Mirror -ը։

Նշենք, որ Լինգարդը 30 տարեկան է։ նա այս մրցաշրջանում «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։