Հալանդը ԱՊԼ-ում գոլ է խփում յուրաքանչյուր 63 րոպեն մեկ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարող է շրջանցել Լեո Մեսսիի ցուցանիշը, եթե այսպես շարունակի։

2011/12 մրցաշրջանում արգենտինացին Լա Լիգայում դարձավ 50 գոլի հեղինակ՝ «Բարսելոնայի» կազմում անցկացնելով 37 խաղ։ Գոլ խփելու համար Մեսսիից պահանջվում էր միջինում 65 րոպե, իսկ այս պահին Հալանդը ԱՊԼ-ում գրավում է մրցակից թիմերի դարպասը միջինում 63 րոպե տարբերությամբ։ Շարունակելով նույն արդյունավետությամբ խաղալը՝ Հալանդը կարող է գերազանցել 50 գոլերի սահմանը:

ԱՊԼ-ում այս պահին «Մանչեսթեր Սիթին» անցկացրել է 20 հանդիպում, իսկ Հալանդը մասնակցել է 19 խաղի։ ԱՊԼ ավարտին դեռևս 18 խաղ կա «քաղաքայինների» համար։

Հետաքրքիր է, որ «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվողը արդեն ավելի շատ է գոլի հեղինակ դարձել, քան ԱՊԼ նախորդ մրցաշրջանի լավագույն ռմաբարկու դարձած Մոհամեդ Սալահն ու Սոնը (23-ական գնդակ)։