Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» հաղթեց «Տոտենհեմին»։
Հունվարի 15-ին «Տոտենհեմ Հոթսփուր» մարզադաշտում կայացած հյուսիսլոնդոնյան դերբին ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ «զինագործների»:
14-րդ րոպեին Ուգո Լյորիսը գնդակն ուղարկեց սեփական դարպասը, իսկ 36-րդ րոպեին Մարտին Էդեգորը վերջնական արդյունքը գրանցեց ցուցատախտակին։
Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալը» 8 միավորով առաջլ է «Մանչեսթեր Սիթիից»: «Տոտենհեմը» 5-րդ տեղում է՝ առաջին տեղից հետ մնալով 14 միավորով: