Ավենտիս Ավենտիսյանը հայտացուցակում է. Խաղալու են «Հերենվենի» հետ

Այսօր կայանալու է Հոլանդիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Հերենվեն» — «Գո Ըհեդ Իգլս» հանդիպումը:

Հայազգի Ավենտիս Ավենտիսյանը ներառված է հյուրերի հայտացուցակում: Տեղեկացնենք, որ Ավենտիսի թիմը հանդես է գալիս Հոլանդիայի բարձրագույն խմբի առաջնությունում և ներկա պահին 19 խաղից 21 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: