Կիսաեզրափակիչը թանկ նստեց. «Ատլետիկոն» խաղացողների է կորցրել

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպաններ Մարկոս ​​Լյորենտեն և Ժոֆրե Կոնդոգբիան շարքից դուրս են եկել վնասվածքի պատճառով, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել «Ատլետիկի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում (1:2): Լյորենտեն վերականգնման ժամկետը կտևի երեք շաբաթ։ Կոնդոգբիան մկանային վնասվածքից հետո կվերականգնվի առնվազն մեկ ամիս։

26-ամյա Լյորենտեն ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 21 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում։ 28-ամյա Կոնդոգբիան 22  խաղում խփել է մեկ գոլ: