«Արսենալը» փոխեց «Մարսելով»

«Արսենալի» պաշտպան Սեադ Կոլաշինացը տեղափոխվել է Մարսելի «Օլիմպիկ»։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստը թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականը։

Կոլաշինացը «Արսենալում» էր հանդես գալիս 2017 թվականից, տեղափոխվել էր «Շալկե 04»-ից՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ըստ Transfermarkt-ի՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 3 միլիոն եվրո:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում բոսնիացին երկու հանդիպում է անցկացրել և գոլ չի խփել։